Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էդվարդ Նալբանդյան. Հուսով ենք, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեից հետո կխուսափեն լարվածությունից

Էդվարդ Նալբանդյան. Հուսով ենք, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեից հետո կխուսափեն լարվածությունից
27.09.2017 | 20:26

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեից հետո կխուսափեն լարվածությունից: «Մենք ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և նաև Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ